Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել գարեջրի կանոնավոր օգտագործումը  

15 մայիսի, 2022  13:38

Գարեջրի կանոնավոր օգտագործումը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել հորմոնալ ֆոնի խանգարման՝ նվազեցնելով տեստոստերոնի արտադրման մակարդակը: Այս մասին հայտնել է բժիշկ-սննդաբան Մարիա Բակուտինան, փոխանցում է ФАН-ը:

Մասնագետի խոսքով՝ գարեջուրն այնքան էլ կալորիական մթերք չի համարվում, սակայն դրա բաղադրության մեջ ֆիտոէստրոգեններ են առկա: Այդ տարրը նպաստում է օրգանիզմում կանացի էստրադիոլ հորմոնի կոնցենտրացիայի ուժեղացմանը:

«Տղամադրկանց մոտ էստրադիոլի մակարդակի ավելացումը հանգեցնում է որովայնի հատվածում ճարպային հյուսվածքներ մեծացմանը, ինչպես նաեւ սեփական տեստոստերոնի արտադրման նվազմանը»,- ասել է մասնագետը Газета.Ru-ին տված հարցազրույցում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում